Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Անիմաստ է ուտել 5 չափաբաժնից ավելի միրգ և բանջարեղեն

Անիմաստ է ուտել 5 չափաբաժնից ավելի միրգ և բանջարեղեն

Նոր տվյալներ են ստացվել այն մասին, որ մրգերի և բանջարեղենի չափից ավելի օգտագործումը օրգանիզմին հավելյալ օգուտ չի բերում՝ գրում է BBC-ն:Հետազոտությունները ցույց են տալիս, որ մրգերի և բանջարեղենի յուրաքանչյուր չափաբաժինը կրճատում է վաղաժամ մահվան վտանգը, սակայն 5 չափաբաժնից հետո այդ կրճատումը դադարում է գործել:

 

Նախկինում դիետոլոգները խորհուրդ էին տալիս ուտել 5 չափաբաժնից ավելի միրգ և բանջարեղեն՝ երկարակեցությունն ավելացնելու համար:

Սակայն այժմ պարզվել է, որ մրգի և բանջարեղենի յուրաքանչյուր հավելյալ չափաբաժնից հետո մահվան վտանգը նվազել է մոտ 5 տոկոսով՝ ընդհուպ բանջարեղենի և մրգերի օրական մինչև 5 չափաբաժինը, սակայն ոչ դրանից ավելի:

«Այս վերլուծությունը նոր ապացույցն է այն բանի, որ մրգերի և բանջարեղենի օգտագործման ընդլայնումը կապված է տարբեր պատճառներով մահացության կրճատման հետ, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների»,- ասվում է գիտնականների խմբի հայտարարության մեջ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sushilka-ezidri.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ